News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սույն թվականի հունվարի 16-24-ը Արցախում տեղի կունենա ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովը, որին կմասնակցեն աշխարհի շուրջ 30 երկրներից ավելի քան 100 ներկայացուցիչներ եւ հրավիրյալներ։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակից։

Ընդհանուր ժողովի հանդիսավոր բացումը տեղի կունենա հունվարի 16-ին` ժամը 11։00–ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում: Ընդհանուր ժողովը կքննարկի Հայ Հեղափոխական Դաշնակցության նախորդ 4 տարիների գործունեությունը, կորոշի կուսակցության առաջիկա տարիների ռազմավարությունն ու անելիքները։

Ժողովի ավարտին կընտրվի կուսակցության բարձրագույն գործադիր մարմնի՝ ՀՅԴ Բյուրոյի նոր կազմը:

Նշենք, որ ՀՅԴ ընդհանուր ժողովները վերջին տարիներին անցկացվում են Հայաստանում, 2000 թվականից ի վեր դրանք բացի մեկից անցկացվել են Ծաղկաձորում, իսկ 2015 թվականին գումարվել է Դիլիջանում։

Հավելենք նաեւ, որ այժմ գործող Բյուրոյի կազմում 11 հոգի է, որոնցից 4-ը՝ Հայաստանից (Հրանտ Մարգարյան՝ ներկայացուցիչ, Արմեն Ռուսատամյան՝ քաղաքական ներկայացուցիչ, Կիրո Մանոյան, Սպարտակ Սեյրանյան), 2-ական՝ Լիբանանից (Բենիամին Պչաքճյան, Հակոբ Խաչերյան), ԱՄՆ-ից (Վիգեն Յակուբյան, Խաչիկ Մուրադյան) եւ մեկական Իրանից (Վիգեն Բաղումյան), Ֆրանսիայից (Մուրադ Փափազյան) եւ Կանադայից (Հակոբ Տեր-Խաչատուրյան):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ