News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Քութաիսիի բնակիչը որոշել էր ոչ միայն նշել իր սիրելի շան տարեդարձը, այլեւ սեղանի շուրջ հրավիրել նրա ընկեր շներին, հաղորդում է Новости-Грузия-ն։

Օնիս Մելկաձեն տեղական հեռուստաընկերությունում օպերատոր է աշխատում եւ պարզապես պաշտում է «Բիմ» մականունով իր կենդանուն։ Դրա հետ մեկտեղ, տերն իր շանն ընդունում է որպես իրեն հավասարի․ վերջերս նա իրեն վերնաշապիկ էր պատվիրել՝ Բիմի պատկերով, իսկ Բիմի համար վերնաշապիկ էր պատրաստել՝  իր պատկերով։   

Երբ Բիմայի ծննդյան օրը եկավ, տերը որոշեց տոնական սեղան գցել նրա համար՝ ճիշտ այնպիսին, ինչպիսին իր համար կգցեր։  Շան տերը հավաստիացնում է, որ սեղանին դրված բոլոր վրացական կերակրատեսակները՝ խաչապուրի, ուժմախի, կուչմաչի, կուպատի, ինչպես նաեւ ավանդական տորթը, դուր են գալիս ինչպես Բիմին, այնպես էլ նրա ընկերներին, որոնք հրավիրվել են Օնիսի տուն։

«Բիմը եւ նրա ընկերները: Նախ երեխաներին սեղանի մոտ հրավիրեցինք, իսկ հետո ինքներս կնստենք», - մակագրել էր Օնիսն իր շան ծննդյան օրվա լուսանկարի տակ: Այն հավաքեց ոչ միայն Facebook-ում մի քանի հազար հավանություններ, այլեւ ԶԼՄ-ներում արձագանք գտավ։  Բիմի ծննդյան մասին պատմեցին մի շարք վրացական թերթեր եւ հեռուստաընկերություններ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ