News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իրանը ուրանի մինչեւ 20 տոկոս հարստացման բավարար պաշարներ ունի, եւ երկիրը կարող է թարմացնել իր խաղաղ միջուկային գործունեությունը։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին՝ հայտնում է Mehr-ը։

Նա եվրոպական երկրներին կոչ է արել ֆինանսական հատուկ գործիք ստեղծելու հարցում ավելի գործնական քայլեր նախաձեռնել եւ նախազգուշացրել է, որ Իրանը կարող է անհապաղ մեծացնել ուրանի հարստացման ծավալն ու աստիճանը։

Նրա խոսքով, Իրանն առայժմ չունի ուրանը մինչեւ 20 տոկոս հարստացնելու կարիք, քանի որ երկիրը բավարար պաշարներ ունի ուրանը հետագա մի քանի տարիներին հարստացնելու համար։

Սալեհին նշել է, որ ներկայում Իրանն այդ ուղղությամբ սահմանափակումներ ունի՝ կապված միջուկային համաձայնագրի հետ, սակայն եթե Թեհրանը դուրս գա համաձայնագրից, ապա կարող է սկսել ուրանի հարստացումը եւ օգտագործել այն Արաք ռեակտորի համար անհրաժեշտ վառելիք արտադրելու նպատակով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ