News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Մեր քաղաքական թիմը, ինչպես հեղափոխության ժամանակ, այնպես էլ դրանից հետո, հստակ հայտարարել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունում կտրուկ փոփոխություններ չեն լինի, եւ մենք կշարունակենք մնալ ինչպես  ԵԱՏՄ-ում, այնպես էլ՝ ՀԱՊԿ-ում: Այս մասին հունվարի 15-ին Հայաստանի Ազգային ժողովում հայտարարել է Արտաքին կապերի հարցերով մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը: Ըստ նրա, Հայաստանը պետք է հետեւի այդ ընթացքին: «ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու մասին խոսք անգամ լինել չի կարող: Ես կարծում եմ, որ սա մի հարթակ է, որը մենք կարող ենք եւ պետք է առավել արդյունավետ դարձնենք, որպեսզի օգուտներ քաղենք հենց Հայաստանի համար», - պարզաբանել է Ռուբինյանը: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ կքննարկվի համապատասխան հանձնաժողովում գործող վերլուծական խորհրդի պահպանման հարցը՝ հավելելով, սակայն, որ մասնագետների հետ աշխատելու անհրաժեշտությունը չափազանց կարեւոր է: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին՝ Ռուբինյանը շեշտել է, որ համապատասխան հանձնաժողովը, հնարավորության սահմաններում, պետք է աջակցի ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, ինչպես նաեւ Հայաստանի կառավարությանը` հայկական կողմի օգտին տվյալ խնդրի լուծման մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
Ամենաշատ