News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանությունը հիշեցում է ստացել ՌԴ ԱԳՆ-ից՝ կապված Ադրբեջանի օդանավակայաններում Ռուսաստանի քաղաքացիների հանդեպ խտրական վերաբերմունքի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Մոսկվայում դիվանագիտական աղբյուրը։

«Ադրբեջանական կողմը հերթական անգամ ռուսաստանցի գործընկերներին հավաստիացրել է, որ քայլեր կձեռնարկվեն խնդրի կարգավորման համար»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, թե Մոսկվան հուսով է, որ Բաքուն կհրաժարվի Ռուսաստանի քաղաքացիների, մասնավորապես՝ հայկական ծագում ունեցողների հանդեպ էթնիկ առանձնահատկությունների հիմքով խտրական քաղաքականությունից, եւ չի խոչընդոտի նրանց մուտքը Ադրբեջան։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ