News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սատանայի բավական «ուրախ» արձանը վրդովեցրել է իսպանական Սեգովիա քաղաքի բնակիչներին։

BBC-ն հայտնում է, որ բրոնզե արձանը ստեղծվել է տեղական լեգենդի մոտիվներով, թե ինչպես են քաղաքի հայտնի ջրանցույցը կառուցելու ժամանակ խաբել սատանային։

Սակայն բնակիչները համարում են, որ ժպտացող եւ սմարթֆոնով սելֆի անող սատանան շատ բարեհամբույր տեսք ունի։ Սրա հետ կապված՝ տեղացի դատավորը աշխատանքը դադարեցնելու որոշում է կայացրել, որպեսզի պարզի, թե արդյոք սատանան չի՞ վիրավորում քրիստոնյաների զգացմունքները։

Ավելի քան 5400 մարդ՝ քաղաքի բնակչության ավելի քան 10 տոկոսը ստորագրել է արձանը հեռացնելու պահանջագիր, որում ասվում է, որ սատանան պետք է «չար եւ վանող» լինի, ոչ թե «բարի եւ հմայիչ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ