News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 28
USD
409.82
EUR
394.53
RUB
7.05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում դատարանը մերժել է ամերիկացի ավիադիսպետչերների՝ իրենց աշխատավարձը վճարելու պահանջը: Տվյալ դեպքում միայն Կոնգրեսը կարող է բավարարել հազարավոր աշխատակիցների միավորող Ազգային ասոցիացիայի միջնորդությունը, հայտնում է RG-ն:

Դաշնային կառավարության աշխատանքի կասեցման պատճառով  երեքշաբթի դիսպետչերներն առաջին անգամ աշխատավարձ չեն ստացել: Տվյալ հանգամանքը վտանգում է ուղեւորների անվտանգությունը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի շատ դաշնային գերատեսչություններ դեկտեմբերի 22-ին առանց գումարի են մնացել, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Կոնգրեսում դեմոկրատները չեն կարողանում 2019 թվականի բյուջերի վերաբերյալ համաձայնության գալ:

Սպիտակ տան ղեկավարը եւ հանրապետականները պահանջում են 5.7 մլրդ դոլար հատկացնել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար: Դեմոկրատները դեմ են դրան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ