News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ժողովրդավարությունը նախ հակառակ, այլ տեսակետ ու կարծիք հանդուրժելու մթնոլորտի ստեղծման մեջ է, մինչդեռ ներկայումս մեզ մոտ այլ է, հակառակ տեսակետը ընդունվում է հիստերիայով, ահաբեկումով, լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում սանձազերծվող արշավով: Այս մասին, Դաշնակցության Ընդհանուր ժողովի ժամանակ իր ելույթում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Իսկ դատական համակարգը, անկախ նրանից թե որքանով է կարող արդարամիտ լինել, ակնհայտորեն ենթակա է ճնշումների։ Մենք շատ հեռու ենք ժողովրդավարությունից ու անկախ դատական համակարգ ունենալուց։

Խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձեւավորվել է, ըստ էության, մեկքաղաքական ուժի իշխանություն, որն իր ձեռքում կենտրոնացնելով թե օրենսդիր, թե գործադիր իշխանությունը, իր ճնշման տակ է պահում նաեւ դատական իշխանությունն ու , այսպես կոչված, չորրորդ իշխանությունը`զանգվածային լրատվամիջոցները: Ըստ էության խախտվել է կառավարման խորհրդարանական համակարգի կարեւորագույն հատկանիշը` իշխանության հակակշռելիության ու հաշվետվողականության սկզբունքը:

Չի ձեւավորվել կոռուպցիայի դեմ պայքարի անկախ համակարգ, չափազանց մեծ է վտանգը օրենսդիր եւ գործադիր իշխանությունների միաձուլման եւ

անձնակենտրոն իշխանության ամրապնդման»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում մեկնարկում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ