News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Ամերիկյան հատուկջոկատայինները գրավել են բանտը, որտեղ «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման զինյալներն էին։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

ՌԴ ԱԳՆ-ը ուշադրություն է դարձրել շարունակաբար ստացվող «իգիլականների հետ ամերիկացիների կապի եթե ոչ ուղիղ, ապա անուղղակի կապերի մասին» վկայություններին։

Խոսքը ամերիկացիների կողմից աֆղանական քաղաքում թալիբական բանտերից մեկը նպատակաուղղված գրոհելու «Թալիբան» շարժման վերջերս կատարած հայտարարության մասին է։ Բանտում եղել են 2018թ․ ձերբակալվածներ, որոնց բոլորին ամերիկացիները տարել են անհայտ ուղղությամբ։

Որոշ տվյալներով, նրանց մեջ կարող էին լինել Ռուսաստանի եւ Կենտրոնական Ասիայի պետությունների քաղաքացիներ։ Իգիլականների հանդեպ նման հետաքրքրությունը կասկած է առաջացնում, թե արդյոք ԱՄՆ-ը նման գործողությամբ չի փորձել թույլ չտալ տեղեկատվության հոսք, որը ԻԳԻԼ-ի զինյալները կարող էին հայտնել իրենց իրական հովանավորների մասին»,- ասվում է հայտարարության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ