News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 30
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 17-ի նիստում որոշեց ՀՀ վարչապետի աշխատակազմին ամրացված ավտոմեքենաները հետ վերցնել և ամրացնել ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը և ՀՀ Արագածոտնի մարզպետարանին:

Խոսքը մասնավորապես, 2006 թվականի արտադրության «Տոյոտա Պրադո»-ի եւ 2012 թվականի արտադրության «Toyota LC»-ի մասին է: Առաջաինը կհատկացվի Արագածոտնի մարզպետարանին, երկրորդը՝ Պետական վերահսկողության ծառայությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության և Արագածոտնի մարզպետարանի բնականոն աշխատանքային ռեժիմն ապահովելու նպատակով նախագծով առաջարկվում է ՀՀ վարչապետի աշխատակազմից հետ վերցնել և ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը և Արագածոտնի մարզպետարանին ամրացնել 1-ական ավտոմեքենա:

Տպել
Ամենաշատ