News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 17-ի նիստում որոշում կայացրեց փոփոխություն կատարել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» որոշման մեջ, որը ընդունվելու դեպքում 2019 թվականի հունվարից, կենսաթոշակի, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերի բարձրացման պատճառով, չեն զրկվի ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունքից:

Հարցը ներկայացրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արսեն Մանուկյանը: Նա նշեց, որ նախագծի նպատակը ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների սոցիալական պաշտպանության բավարար մակարդակ ապահովելն է։ 

Նշենք, որ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» որոշման հավելվածով հաստատված է ընտանիքների անապահովության գնահատման կարգը, համաձայն որի ընտանիքների անապահովության աստիճանի գնահատման համար օգտագործվում են մի շարք բնութագրիչներ, որոնց թվում է նաև ընտանիքի եկամուտը:

«Ինչպես գիտենք, հունվարի 1-ից բարձրացել է կենսաթոշակի, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերի բարձրացում, ինչը կանդրադառնա բազմաթիվ ընտանիքների ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունքի վրա:

Մասնավորապես, նախատեսվում է կենսաթոշակի նվազագույն չափը, ինչպես նաև  ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը սահմանել 25500 դրամ։

Արդյունքում, առկա է ռիսկ, որ ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունքից կզրկվեն այդ ընտանիքների գերակշիռ մասը։ Օրինակ, հնարավոր է նպաստի չափն ավելանա 4 կամ 6 հազար դրամով, որի հետեւանքով ընտանիքը կորցնի 18 հազար դրամի սոցիալական նպաստից:

Նշված փոփոխություններով հնարավոր կլինի խուսափել այդ բացասական հետեւանքներից»,-ասաց փոխնախարարը:

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում 2018-ի դեկտեմբերի դրությամբ հաշվառված անձի կենսաթոշակի, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը 2019 թվականի ընթացքում ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ ընտանիքի ամբողջական եկամտի կազմում հաշվի կառնվեն 2018 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվարկված չափով:

Նրա խոսքով, արդեն իսկ 64 հազար մարդ ստանում է 25500 դրամի նպաստ, եւս 20 հազար մարդ այդքան նպաստ կստանա, երբ համապատասխան օրենքում կարվի փոփոխություն: Դա կլինի մարտին, բայց հետադարձ ուժ ենք տալու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն ու ռուբլին էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 8-ին, կազմել է...
Քննարկվել են հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները
Հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման...
Գնել Սանոսյանը և Բրազիլիայի դեսպանը քննարկել են էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
Ամենաշատ