News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայաստանում հեղափոխություն տեղի ունեցավ, սակայն մարդու իրավունքների հետ կապված լուրջ խնդիրներ դեռ կան, բայց ոչ ոք այդ մասին չի խոսում: Հունվարի 17-ին Ազգային ժողովի նիստում այս մասին հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ այն պետական ինստիտուտները, որոնք պետք է խոսեն այդ մասին, ահաբեկված են «Facebook» սոցցանցում, ինչպես նաեւ այլ հարթակներում հարձակումներով:

«Մենք երբեք չենք լռել, չենք լռելու եւ նման մոտեցումները մեզ չեն ստիպի լռել ոչ հիմա, ոչ ապագայում: Մենք բոլորս պետք է իմանանք, որ Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն այնքնալ էլ  խոստումնալից չէ, ինչպես կցանկանայինք լիներ», - ասաց Մարուքյանը, նշելով, որ ոչ ոք, ով էլ նա լինի, իրավունք չունի Հայաստանի տարածքում մարդու իրավունքները խախտի, եթե անգամ որեւէ քաղաքացուն երկրի դավաճան հայտարարեն:

Նա նաեւ անդրադարձավ փաստաբանների հալածանքի հարցին, որը վերջին ասմիներին Հայաստանում մեծ թափ է հավաքել եւ հասարակությունում ոչ միանշանակ վերաբերմունք է առաջացրել:

«Ես չեմ կարող այս ամենին հանգիստ նայել:  Փաստաբանը ցանկանում է դատարանում ներկա լինել իր հաճախորդի պաշտպանությանը, իսկ հարեւանությամբ բողոքի ակցիա են անում, նրան թույլ չեն տալիս իր մասնագիտական պարտականությունը կատարել:

Ոստիկաններն էլ կանգնած են նրանց մոտ, հանգիստ նայում են, սպասում են մինչեւ այդ փաստաբանի վրա թքեն, որպեսզի հետո միջամտեն եւ ասեն, լավ, գոնե քիչ թքեք նրա վրա: Ժողովուրդ, էս ու՞ր ենք մենք հասել: Անգամ Արդարադատության նախարարությունը դրան որեւէ կերպ չի արձագանքում», - դժգոհեց Մարուքյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ