News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում ձերբակալվել է մի տղամարդ, որը պատրաստվում էր հարձակվել Սպիտակ տան վրա՝ օգտագործելով հակատանկային հրթիռ եւ պայթուցիկ՝ հայտնում է AP-ն։

21-ամյա Հաշեր Ջալալ Թահեբ Կամինգը ձերբակալվել է ՀԴԲ-ի հատուկ գործողության արդյունքում։ Նա մեղադրվում է Միացյալ Նահանգներին պատկանող շենքը վնասելու կամ ավերելու փորձի մեջ։

Իրավապահները Թահեբով հետաքրքրվել են անցյալ տարվա մարտին, երբ տեղեկատվություն են ստացել, որ նա արմատականացել է, փոխել է անունը եւ ծրագրում է մեկնել արտասահման։ Թահեբը թաքնված գործակալին ասել է, որ երբեք չի կրակել ատրճանակից, սակայն կարող է շուտ սովորել, ինչպես նաեւ մի քանի տեսանյութ է դիտել ռումբեր պայթեցնելու մասին։ Նա ծրագրում էր մեկնել եւ միանալ «Իսլամական պետությանը»։

Սակայն նա չէր կարող լքել երկիրը, քանի որ անձնագիր չուներ, այդ պատճառով որոշել է հարձակվել Սպիտակ տան եւ Ազատության արձանի վրա։

Ըստ քննիչների՝ անցյալ շաբաթ Թահեբը պատրաստվում էր վերցնել զենքը եւ մեկնել Վաշինգտոն՝ գրոհ իրականացնելու համար։

Թահեբի ծրագրով՝ իրենք պետք է Սպիտակ տանը մոտենային հետնամուտքից, որպեսզի շեղեին ոստիկանների ուշադրությունը, այնուհետեւ պետք է ներս մտնեին եւ հակատանկային զենքի միջոցով պայթեցնեին դուռը, հետո որքան հնարավոր է շատ մարդու սպանեին եւ որքան հնարավոր է շատ վնասներ հասցնեին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ