News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երեւանում սկսվել են հանրապետության գլխավոր տոնածառի, ինչպես նաեւ տոնական ձեւավորման ու զարդարանքների ապամոնտաժման աշխատանքները։ NEWS.am-ի հետ զրույցում Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնեց, որ ապամոնտաժումը մեկնարկել է հունվարի 14-ին, սակայն դժվարացավ հստակ ժամկետ նշել, թե երբ կավարտվի։

Նրա խոսքով՝ տոնածառը պահվելու է քաղաքապետարանի պահեստներից մեկում։

Հակոբ Կարապետյանը հավաստիացրեց, որ բյուջեից ոչ մի միջոց չի օգտագործվել. «Բոլոր աշխատանքներն իրականացվել են 2017 թվականին սահմանված բոյուջեով»,– ասաց նա։

Մամուլի քարտուղարը հայտնեց, որ մյուս տարի եւս այս տոնածառն է տեղադրվելու, ապա հավելեց, որ մասնագետների գնահատմամբ՝ այն եւս 10 տարի հնարավոր կլինի օգտագործել։

Նշենք, որ այս տարի Հանրապետության հրապարակում նոր տոնածառ էր տեղադրվել, որը արժեցել էր 71 մլն դրամ։ Տոնածառը բերվել էր Մերձմոսկվայի Կոլոմնա քաղաքից: Ի տարբերություն նախորդ տոնածառի՝ նորը արհեստական ճյուղերով է: Բերվել էր նաեւ 1550 հատ նոր խաղալիք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ