News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործարքի մեջ չի մտել ռուսների հետ։ Ինչ վերաբերում է նրա քարոզարշավի մյուս մասնակիցներին, ապա ես այդ մասին պատկերացում չունեմ՝ Հայտարարել է Թրամփի փաստաբան Ռուդի Ջուլիանին՝ հայտնում է Reuters-ը։

Թրամփը եւ Ջուլիանին բազմիցս հրապարակայնորեն հայտարարել են, որ Թրամփի նախընտրական շտաբի եւ Ռուսաստանի միջեւ գործարք չի եղել։ CNN-ին տված հարցազրույցում Նյու Յորքի նախկին քաղաքապետը, ով այժմ Թրամփի շահերն է պաշտպանում, հրաժարվել է այդ հայտարարություններից։

ԱՄՆ հատուկ ծառայությունները հետեւություն են անում, որ Մոսկվան միջամտել է 2016թ․ նախընտրական քարոզարշավին, որպեսզի աջակցի Թրամփին եւ վնասի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնին։ Դաշնային դատախազությունը, հետաքննելով ենթադրյալ միջամտությունը, մեղադրանք է առաջադրել 30 անձանց, որոնց թվում՝ երկու տասնյակ ռուսաստանցի ֆիզիկական եւ իրավաբանական անձանց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ