News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Ես սկզբում ուզում էի խոսել տվյալ հանձնաժողովի գործառույթների մասին, ինչպիսիք են համայնքների միավորման կարեւորությունը, մարզպետների դերը, բնապահպանական կամ գյուղատնտեսական ոլորտի խնդիրները, սակայն փոխեցի որոշումս։

Այս մասին Ազգային ժողովի նիստում տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր թեկնածության քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վարազդատ Կարապետյանը։

«Եթե մենք փորձենք ամփոփել մեր քառօրյա աշխատանքը, թե ինչի մասին է խոսքը, ապա անհրաժեշտ է հաշվի առնել այն փաստը, որ մեզնից յուրաքանչյուրը իրավունք ունի հարցեր տալ եւ խոսել խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածության քննարկման ժամանակ»,- ասաց Կարապետյանը։ Միաժամանակ, նա նկատեց, որ, հաշվի առնելով խորհրդարանականների ակտիվությունը, իր հաշվարկներով, այս քննարկումը կարող է ձգվել մինչեւ 105 օր։ Այս հայտարարությունը անսպասելի ծիծաղի ալիք առաջացրեց պատգամավորների շրջանում։

Կարապետյանը պատգամավորներին խնդրեց ավելի հակիրճ խոսել՝ նշելով, որ հանձնաժողովների նախագահների թեկնածությունների հարցը վաղուց որոշված է խմբակցությունների շրջանակներում եւ այդ պատճառով իրենց ջանքերը, որոնք ուղղված են հարցերի ու հայտարարությունների ձեւակերպմանը, ուղղակի անիմաստ են։ Պատգամավորն ընդգծեց, որ իրենք ընդամենը ընտրում են հանձնաժողովների ղեկավարներ, որոնց գործունեությունը իրենց իսկ կողմից ղեկավարվող հանձնաժողովներում ծայրահեղ սահմանափակ է եւ կազմակերպչական բնույթ է կրում։

Կարապետյանը նշեց, որ հանձնաժողովներում, բացի նախագահներից, լինելու են նաեւ անդամներ, եւ ուրեմն, որոշումներն ամեն դեպքում պետք է միասնաբար կայացվեն։ « Ահա, այդ պատճառով ես խնդրում եմ ձեզ, թանկագին գործընկերներ, բավական է այս խեղճ մարդկանց ձեր հարցերով մասերի բաժանեք․․․ Այս կամ այն հարցի վերաբերյալ նրանց կարծիքից ոչինչ չի փոխվի․․․ Այնպիսի տպավորություն է, կարծես այս 4 օրերի ընթացքում մենք ուզում ենք լուծել այն բոլոր խնդիրները, որոնք մեր երկրում կուտակվել են այս տարիների ընթացքում»,- կատակեց թեկնածուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ