News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովը շարունակում է հունվարի 14-ին մեկնարկած իր անդրանիկ նստաշրջանը: Նշենք, որ վերջին օրերին խորհրդարանը հասցրեց ընտրել ԱԺ նախագահ (այդ պաշտոնում միաձայն ընտրվեց Արարատ Միրզոյանը), ԱԺ փոխնախագահներ (Լենա Նազարյան, Ալեն Սիմոնյան եւ Վահե Էնֆիաջյան):

Այսօր ԱԺ-ն կշարունակի ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկումը: Նշենք, որ նոր խորհրդարանը 9-ի փոխարեն կունենա 11 մշտական հանձնաժողով, որից 8-ը բաժին կհասնի «Իմ քայլը» դաշինքին, երկուսը՝ ԲՀԿ-ին եւ մեկը՝ «Լուսավոր Հայաստանին»:

ԱԺ անդրանիկ նստաշրջանի օրակարգում են նաեւ Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը, ինչպես նաեւ Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկումը, որով նախատեսվում է կրճատել նախարարությունների թիվը՝ 17-ից դարձնելով 12: Սակայն այս երկու հարցերի քննարկումը տեղի կունենա ավելի ուշ, երբ ձեւավորված կլինի նոր կառավարությունը, ինչպես նաեւ վերջնական տեսքի կվերվի կառավարության կառուցվածքը փոխելու օրինագիծը:

Հիշեցնենք, որ ԱԺ առաջին նստաշրջանն ավարտվում է Ազգային ժողովի նախագահի եզրափակիչ ելույթով եւ հերթական նստաշրջանի գումարման օրվա մասին հայտարարությամբ:

Այս խորհրդարանն ունի 132 պատգամավոր եւ երեք խմբակցություն, իսկ նախորդ ԱԺ-ն ուներ 105 պատգամավոր եւ 4 խմբակցություն: «Իմ քայլը» դաշինքն ունի 88 պատգամավոր, ԲՀԿ-ն՝ 26 եւ «Լուսավոր Հայաստանը»՝ 18 պատգամավոր:

Սահմանադրության 149-րդ հոդվածի համաձայն Ազգային ժողովը վարչապետ չի ընտրելու, այլ «ՀՀ նախագահը խորհրդարանի ձեւավորումից անմիջապես հետո անհապաղ վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին», իսկ կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից  հետո 15-օրյա ժամկետում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ