News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան, Ծառուկյանի խնամի Անդրանիկ Մանուկյանի որդին`ԲՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Մանուկյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հերքեց, թե իր հայրը դեսպան աշխատած տարիներին Ուկրաինայում հնդկահավերի ֆերմա է ունեցել:

Հարցին՝ ստացվում է Ձեր հայրը բիզնես չունի՞, Մանուկյանը պատասխանեց. « Ոչ, մենք հնդկահավերի ֆերմա չունենք»։ Նա հրաժարվեց այլ հարցերի պատասխանել:

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարել էր, որ Ուկրաինայում Անդրանիկ Մանուկյանը տարիներ շարունակ զբաղված է եղել դիվանագիտական պետհամարանիշներ վաճառելով և Ռուսաստանի շահերն առաջ մղելով, որ նա գործարար է, ոչ թե դիվանագետ: Ավելի ուշ նա նշել էր, որ Անդրանիկ Մանուկյանն Ուկրաինայում դեսպան աշխատած տարիներին հնդկահավերի ֆերմա ունի, որն ունի նաեւ հիմա:

Թող Անդրանիկ Մանուկյանը պատմի հնդկահավերի ֆերմայի մասին, որ մինչեւ հիմա ունի Ուկրաինայում. Արման Բաբաջանյան

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ