News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կարծում եմ՝ դա հակադարձման շատ հին մեթոդ է եւ ծիծաղել է ուղղակի: Այս մասին, այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի հասցեին իր հնչեցրած քննադատությունից հետո ԲՀԿ-ական Արման Աբովյանի հայտարարության, թե ինքը ադրբեջանական թեզեր է առաջ քաշել:

«Փաստերը, որոնք առկա են, ես ամբողջությամբ չեմ ներկայացրել: Ես պարզ հարցեր կարող եմ ուղղել: Անդրանիկ Մանուկյանը քանիցս նշել է, որ ինքը դիվանագետ չէ, բիզնեսմեն է: Թող Անդրանիկ Մանուկյանը կամ նրա օգնականը, որ երեք տարի նրա օգնականն է եղել (խոսքը ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանի մասին է-խմբ), պատմի հնդկահավերի ֆերմայի մասին, որ մինչեւ հիմա Անդրանիկ Մանուկյանն ունի Ուկրաինայում: Այդ ձեռնարկատիրական գործունեությունը նա սկսել է այն ժամանակ, երբ Ուկրաինայում ՀՀ դեսպանն է եղել: Այլ օրինակներ էլ կարող եմ բերել, բայց իմ ելույթը նվիրված չի եղել Անդրանիկ Մանուկյանին, այլ այն խնդիրներին, որոնք պետք է բարձրացնենք ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Ես ուզում եմ, որ մինչեւ նշանակվելը դեսպանները անպայման հաշվետու լինեն ԱԺ հանձնաժողովի առջեւ իրենց անելիքների մասին»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը խիստ քննադատության ենթարկեց Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ սկսած Ռոբերտ Քոչարյանի ժամանակներից, մասնավորապես հիշատակելով նաեւ Ուկրաինայում Հայաստանի նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի պաշտոնավարումը:

Բաբաջանյանը նշեց, որ Մանուկյանը սպասարկել է ռուսական շահերը, համագործակցել քրեական տարրերի հետ, նրա օրոք վատացել են հայ-ուկրաինական հարաբերությունները: Ի պաշտպանություն Անդրանիկ Մանուկյանի ելույթ ունեցավ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը, որը 3 տարի եղել է Անդրանիկ Մանուկյանի խորհրդականը: Աբովյանը պնդեց, որ Բաբաջանյանի մեղադրանքներն ադրբեջանական քարոզչության թեզերն են:

Ի դեպ, Արման Բաբաջանյանի ելույթի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Մանուկյանը, ով Անդրանիկ Մանուկյանի որդին է եւ Գագիկ Ծառուկյանի փեսան, տեղից բղավեց՝ «կարճ կապի» ու հեռացավ նիստերի դահլիճից՝ շրխկացնելով դուռը: Նրան հետեւցին մի քանի ԲՀԿ-ականներ:

«Հաշիվները պարզեք դահլիճից դուրս». Կրքերը ԱԺ-ում թեժացան. Իրար «կպան» Մարուքյանն ու ԲՀԿ-ական պատգամավորը

Տպել
Ամենաշատ