News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ շարունակել ԱՄՆ-ի հետ երկխոսությունը՝ «փաստերը ձեռքին», որպեսզի փրկի Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագիրը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Նրա խոսքերով, ռուսական կողմը հաստատել է, որ չնայած ԱՄՆ–ի ուլտիմատիվ կեցվածքի պատճառով հունվարի 15-ին Ժնեւում ռուս եւ ամերիկացի փորձագետների միջեւ տեղի ունեցած խորհրդակցությունների ձախողմանը՝ «մենք նախկինի պես պատրաստ ենք շարունակել կոնկրետ պրոֆեսիոնալ զրույցը՝ փաստերը ձեռքին, որպեսզի փորձենք փրկել այս կարեւոր պայմանագիրը, որը մեծապես ապահովում է ռազմավարական կայունությունը»:

Նախարարը նաեւ ընդգծել է, որ ԱՄՆ-ի դուրս գալը ՄՓՀՀՊ-ից կհարվածի ամբողջ միջազգային անվտանգության ճարտարապետությանը, ներառյալ`ՌՀՍ պայմանագիրը եւ ամբողջությամբ միջուկային զենքի վերահսկումը: «Ակնհայտ է, որ այս պայմանագրի տապալումը հղի է գլոբալ ռազմավարական կայունության համար բացասական հետեւանքներով: ՀՀՊ պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալուց  հետո հիմա էլ ՄՓՀՀ պայմանագրից դուրս գալը վտանգում է սպառազինությունների վերահսկման ամբողջ ճարտարապետությանը, ներառյալ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագիրը եւ հետագայում միջուկային զինաթափման հեռանկարները, Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կայունությունը»,-հայտարարել է Լավրովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ