News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Մենք մեր խոսքով ու գործող չենք կողմնորոշելու քաղաքացիներին ընդդիմություն ընտրելու հարցում: Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը՝ անդրադառնալով Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությունը, որ խորհրդարանում ընդդիմություն չկա եւ այդ ապագայում այն պետք է ձեւավորվի ապագայում ԱԺ-ից դուրս:

«Մենք չենք որոշում ով է ընդդիմություն, չենք որոշում ընդդիմադիր լինելու սահմանները եւ չափանիշները: Հետեւաբար, թե որտեղ կձեւավորվի ընդդիմությունը, ես չեմ կարող ասել»,-ասաց Լենա Նազարյանը:

Նրա խոսքով, Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների աշխատանքն ամբողջությամբ ընդդիմադիր աշխատանք է:

Դիվանագիտական ինստիտուտի վարկաբեկման վերաբերյալ Միքայել Մինասյանի մեղադրանքին Լենա Նազարյանը հակադարձեց, թե դիվանագիտական գործունեության հետ կապված նախկինում եղել են խնդիրներ, նոր կառավարող ուժի կողմից կա հանձնառություն՝ ներգրավելու այդ համակարգում այնպիսի մարդկանց, որոնք բացառապես զբաղված կլինեն դիվանագիտական աշխատանքով, ոչ թե այլ գործունեությամբ, որը որոշ դիվանագետների դեպքում նախկինում եղել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ