News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի հարավում՝ Էդֆու քաղաքում հնագետները կնոջ եւ տղամարդու պատկերներով դամբարան են հայտնաբերել, հիերոգլիֆներից պարզ է դարձել նրանց անունները եւ զբավղածության տեսակը, հայտնում է  LiveScience-ը:

Սակայն քանդակների պատկերները եւ գրությունները վնասված են եղել, ընդ որում՝ թաղվելուց անմիջապես հետո: Նախագծի ղեկավար Նադին Մոլլերը պատմել է, որ դա մտածված է արվել. «Հին Եգիպտոսում անվան ջնջումը խորհրդանշական գործողություն էր, այն կարծես ջնջում էր մարդու մասին հիշողությունը եւ ոչնչացնում այն անդրշիրիմյան կյանքում»:

Կիսով չափ ջնջված գրությունները դժվար է ընթերցել, բայց փորձագետները կարծում են, որ մեր առջեւ բարձրաստիճան պաշտոնյայի գերեզման է. տղամարդը, հավանաբար, քաղաքի վարչակազմի ղեկավարն է եղել, իսկ կինը ազնվական ընտանիքց էր: Նրանք հուղարկավորվել են մ.թ.ա. 1500 եւ 1450 թվականների միջեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ