News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը «շաթդաունի» ընթացքում կարգելի ամերիկյան կոնգրեսականններին առանց Սպիտակ տան թույլտվության օգտագործել պետական ինքնաթիռները։ Այս մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տան վարչաբյուջետային վարչության պետ Ռասել Վոուտը՝ հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Նրա խոսքերով «դաշնային հաստատությունների մասնակի փակման հետ կապված», Թրամփը խնդրել է գործադիր իշխանության բոլոր հաստատությունների ղեկավարներին իրազեկել «օրենսդիր իշխանության ուղեւորություններին» վերաբերող նոր քաղաքականության մասին։

ԱՄՆ դաշնային հաստատությունների մոտ քառորդ մասը դեկտեմբերի 22-ից կրճատել է աշխատանքը՝ բյուջեի բացակայության պատճառով։ Նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվում է ստորագրել բյուջեն, քանի դեռ կոնգրեսականների կողմից գումար չի հատկացվում Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ