News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԱՄՆ եւ ԿԺԴՀ ղեկավարների երկրորդ հանդիպումը կկայանա փետրվարի վերջին։ Գագաթաժողովի անցկացման հարթակի մասին կհայտարարվի ավելի ուշ։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը՝ Թրամփի եւ ԿԺԴՀ հանձնակատար Կիմ Յոն Չխոլի հանդիպումից հետո։

«Դոնալդ Թրամփի եւ Կիմ Յոն Չխոլի հանդիպումը տեւել է 1 ժամ 30 րոպե։ Նրանք քննարկել են ապառազմականացումը եւ երկրորդ գագաթաժողովը, որը կանցկացվի փետրվարի վերջին մոտ։ Նախագահն անհամբեր սպասում է Կիմ Չեն Ընի հետ հանդիպմանը։ Տեղը ավելի ուշ կհայտարարվի»,- ուրբաթ օրը կատարած Սանդերսի հայտարարությունն է մեջբերում Fox News-ը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ