News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանցի գործարար Ռուբեն Վարդանյանն ընդունել է Վերլուծական վարկային վարկանշային գործակալության (ՎՎՎԳ) տնօրենների խորհրդի կազմ մտնելու առաջարկը։ Որոշումը պետք է արժանանա գործակալության բաժնետերերի հավանությանը, ասվում է ՎՎՎԳ հաղորդագրությունում։

«ՎՎՎԳ տնօրենների խորհուրդը դիմել է ռուսաստանցի հայտնի գործարար եւ մարդասեր Ռուբեն Կարլենի Վարդանյանին գործակալության տնօրենների խորհուրդ մտնելու առաջարկով։ Ռուբեն Վարդանյանի կողմից սկզբունքային համաձայնություն ստացվել է, եւ հիմա սույն որոշումը սահմանված կարգով պետք է արժանանա գործակալության բաժնետերերի հավանությանը»,- տեղեկացնում է ընկերությունը։

Ավելի վաղ ՎՎՎԳ գլխավոր տնօրենի պաշտոնը թողել էր Եկատերինա Տրոֆիմովան, գործակալության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար կդառնա կառուցվածքային ֆինանսավորման խմբի կառավարող տնօրեն Իգոր Զելեզեցկին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ