News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ Կրտսերը այսօր՝ հունվարի 19-ին, պիցցայով է կերակրել իր պետական թիկնազորի անդամներին, որոնք աշխատավարձ չեն ստանում Վաշինգթոնում բյուջետային ճգնաժամի (այսպես կոչված «շաթդաուն») պատճառով:

ԱՄՆ նախկին նախագահը կոչ է արել իշխանության մեջ գտնվող իր կուսակից հանրապետականներին, ինչպես նաեւ դոմոկրատներին, հաղթահարել, վերջապես, քաղաքական տարաձայնությունները, որպեսզի վերականգնվի ԱՄՆ կառավարության բոլոր գերատեսչությունների գործունեության ֆինանսավորումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Բուշ Կրտսերը Instagram-ում սլուսանկար է տեղադրել, որտեղ ինքն եւ եւս մեկը պիցցայի տուփեր են բերում ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակիցների համար: Լուսանկարում երեւում են թիկնազորի 7 անդամներ:

«Ես ու Լորան երախտապարտ ենք Գաղտնի ծառայության մեր անձնակազմին եւ դաշնային կառավարության հազարավոր աշխատակիցների, որոնք լարված աշխատում են մեր երկրի շահերի համար առանց աշխատավարձի, իսկ մենք շնորհակալություն ենք հայտնում նրանց աջակցող մեր քաղաքացիներին: Եկել է ժամանակը, որ երկու կուսակցությունների լիդերները միավորվեն եւ վերջ տան «շաթդաունին»,-գրել է ԱՄՆ 43-րդ նախագահը, ով ղեկավարել է երկիրը 2001-2009 թվականներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ