News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հունվարի 19-ին ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ ոստիկանությունում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ, որին ոստիկանության պետի տեղակալներից, կոլեգիայի անդամներից զատ ներկա էին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ղեկավար կազմի ներկայացուցիչներ, ծառայողներ։

«Ուրախ եմ տեսնելու ձեզ։ Այսօր իմ հրամանով ոստիկանության հետ համագործակցության ամրապնդման, համատեղ միջոցառումների իրականացման գործում ակտիվ մասնակցություն ունենալու, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունները եւ առաջադրանքները պատշաճ կատարելու համար քրեակատարողական ծառայության մի շարք աշխատակիցներ ներկայացվել են պարգեւատրման։ Անչափ կարեւոր է այս երկու գերատեսչությունների համագործակցությունը, հատկապես հանցագործությունների նախականխման, կանխման եւ բացահայտման առումով, համագործակցություն, որ տարեցտարի էլ ավելի է ամրապնդվում եւ կարծում եմ շարունակական բնույթ կկրի»,- ասաց ոստիկանության պետը։ Այնուհետ սկսվեց պարգեւատրման արարողությունը:

«Օրենքի պատվար» եւ «Համագործակցության ամրապնդման համար» մեդալներով պարգեւատրվեցին արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության մի շարք աշխատակիցներ։

Շնորհակալություն հայտնելով պարգեւատրումների համար՝ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կողմից ոստիկանությանը հուշանվերներ հանձնեցին նաեւ հյուրերը։

Ամփոփիչ խոսքում Վալերի Օսիպյանը շնորհավորելով ներկաներին` ընդգծեց որ գերատեսչությունների փոխգործակցությունը ի շահ քաղաքացու, ի շահ հայրենիքի է եւ միայն ակտիվ մասնակցությանբ ու նվիրումով այն կարելի է ամրապնդել ու խորացնել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Ավելի վաղ Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել էր Ոսկեպար գյուղ և մեկուկես ամիս էր ինչ ապրում էր այնտեղ…
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության…
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում. Ժամը 10։55-ի...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Ամենաշատ