News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իսրայելցի պատմաբաններ Բենի Մորիսը եւ Դրոր Զեեւին իրենց նոր՝ «Երեսնամյա ցեղասպանություն» գրքում ցնցող հայտարարություններ են անում այն մասին, որ ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում շարունակվել է երեսուն տարի՝ 1894-1924թթ., ոչ միայն հայերի, այլեւ քրիստոնյա բոլոր համայնքների դեմ։

Իսրայելական Haaretz թերթին տված հարցազրույցում Մորիսը պատմել է իրենց գրքի մասին, որում ասվում է, որ այդ ընթացքում սպանվել է 1,5-2,5 միլիոն քրիստոնյա։ Գիտնականները հենվում են թուրք, հայ եւ հույն վիճակագիրների վրա։

Մորիսի խոսքով՝ Թուրքական Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրքը պատասխանատու էր «Թուրքիայում մնացած վերջին հայերի», ինչպես նաեւ հարյուր հազարավոր հույների ու ասորի քրիստոնյաների վերացման համար։ «Թեեւ Աթաթյուրքը համարվում է հակաիսլամիստ, նա մոբիլիզացրել է իսլամը այդ սխեմայի իրագործման համար, եւ հենց նա է վերջ դրել Թուրքիայում քրիստոնեական համայնքների մնացորդներին։ Այնուամենայնիվ, էթնիկական զտումների մեղադրանքը նրան չի դիպել»,- նշում է Մորիսը։

Ուսումնասիրելով պատմությունը՝ Մորիսը գտել է ամերիկյան ռազմածովային սպաների տեղեկություններ, որոնք ճանապարհորդում էին Սեւ եւ Միջերկրական ծովերով ու խարիսխ էին նետել թուրքական նավահանգիստներում։ «Նրանք խոսել են տեղի առաջնորդների հետ, թուրքերի, հույների ու հայերի, լսել, թե ինչ է տեղի ունենում եւ գրի են առել դա նավերի գրանցամատյաններում»,- նշում է նա։ Այսպիսով, հարյուրամյակ անց նա հայտնաբերել է փաստաթղթեր, որոնք մինչ այդ ոչ ոք հարկ չի համարել ուսումնասիրել, թուրքերի կողմից հույների զանգվածային տեղահանության ու զանգվածային սպանության մասին, ինչի մասին տեղեկացրել են պատահաբար տարածաշրջանում գտնվող ամերիկացիները։

Մորիսը նաեւ փաստաթղթեր է գտել, որոնք գրվել են գերմանացիների կողմից 1916թ., դրանք նկարագրում են տասնյակ հազարավոր հայերի զանգվածային ոչնչացումը, ինչպես նաեւ արտաքսումը թուրքերի կողմից։ «Գերմանացիները, որոնք այն ժամանակ գտնվել են տարածաշրջանոմ, գրառումներ են արել եւ հաշվետվություններ ուղարկել իրենց հյուպատոսներին, որոնք դրանք հանձնել են Ստամբուլում Գերմանիայի կամ Բեռլինի դեսպանություն»,- ընդգծում է նա։ Այսպիսով, նա ու Զեեւին լրացուցիչ ցուցմունքներ են ստացել ճամբարներում ու գյուղերում հայերի ձերբակալությունների մասին, ուր նրանց ուղարկում էին մի քանի ամիս ծեծելուց հետո, եւ ոչ հեռվում նրանց հետագա սպանության մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ