News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բրիտանական խորհրդարանն իրավունք չունի «Բրեքզիթի գործընթացը գրավելու», հայտարարել է Մեծ Բրիտանիայի առեւտրի նախարար Լիամ Ֆոքսը մի քանի օրենսդիրների հայտարարությունից հետո, որ նախաձեռնում են Եվրամիությունից դուրս գալու գործընթացը վերահսկելու փորձեր, հաղորդում է Reuters-ը:

«Խորհրդարանն իրավունք չունի «Բրեքզիթի գործընթացը գրավելու, քանի որ խորհրդարանն ասել է ժողովրդին. «Մենք պայմանագիր կկնքենք ձեզ հետ, դուք կորոշեք, իսկ մենք այդ որոշումը կիրականացնենք»,-նշել է նա:

Նախարարի խոսքերով՝ երկիրը կբախվի «քաղաքական ցունամիի հետ», եթե կառավարությունը չիրականացնի Եվրամիությունից դուրս գալու մասին ընտրողների որոշումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ