News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շիրակի պետական համալսարանում ոչ մի իրավիճակ այս ամիսներին չի փոխվել, որեւէ աուդիտ կամ քննություն մինչեւ այժմ չի անցկացվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանը։

«Դավիթ Սանասարյանը հայտարարում է ԵՊՀ–ի ենթադրյալ հանցագործությունների մասին, հայտարարում է, որ գյուղակադեմիայի նախկին ռեկտորը համաձայնել է 350 միլիոն դրամ վերադարձնել բուհին, Վարդենիսի մանակավարժական ինստիտուտում ինչ–որ հանցագործություններ են բացահայտել, եւ նախկին ռեկտորը համաձայնել է կոմպենսացնել վնասները։ Իսկ հետաքրքիր է, ՇՊՀ–ում ինչո՞ւ որեւէ քննություն չի անցկացվում։ Վերջին ապօրինության մասին ասեմ, որ ՇՊՀ կայքում կա տեղեկություն, որը բացահայտ հանցագործության մասին է տեղեկացնում, եւ այդ հանցագործությունը հետեւյալն է՝ ՇՊՀ–ում Համաշխարհային բանկի հետ համատեղ ծրագրեր են իրականացվում, եւ այդ ծրագրերից մեկի շրջանակում հեռավար դասընթացներ են տեղի ունենում։ Զավեշտալի մի բան է եղել, որ այդ դասընթացների մրցույթների լեգիտիմությունը ապահովելու համար գրանցել են մարդկանց, որոնք 5-6 ամիս Հայաստանում չեն եղել։ Մրցույթներում հաղթել են մարդիկ, որոնք բացարձակ չեն համապատասխանում տրված պահանջներին։ Ոստիկանությունը եւ դատախազությունը լռում են։ ՇՊՀ–ում բացարձակ ոչինչ չի փոխվել, ինչ-որ կար թավշյա հեղափոխությունից առաջ ավելի այլանդակ եւ լկտի ձեւերով շարունակվում է»,- ասաց նա։

Գագիկ Համբարյանը հավելեց, որ չնայած նախկին ռեկտորի դեմ քրեական գործեր են հարուցվել, այդ գործերով ոչ մի տեղաշարժ չկա, ՇՊՀ-ում էլ որեւէ աուդիտ չի անցկացվում։

«Ես կարող եմ ասել, որ դա միտում է, նախկին ռեկտորն ունի հովանավորներ, որոնք իրեն պաշտպանում են»,- ասաց նա։

Նշենք, որ ամիսներ առաջ ՇՊՀ դասախոսներ Գագիկ Համբարյանը եւ Հովհաննես Խորիկյանը բարձրաձայնեցին նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի ապօրինությունների մասին։ Նրանց հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել, սակայն դեռեւս արդյունք չկա։ Նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը շարունակում է դասավանդել համալսարանաում։

Տպել
Ամենաշատ