News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի առաջին մասի աշխատանքներին մասնակցելու համար 2019 թվականի հունվարի 20-26-ը ներառյալ Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) է գործուղվել ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակությունը՝ ողջ կազմով:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Ստրասբուրգ են մեկնել, մասնավորապես, պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, պատվիրակության անդամներ Վլադիմիր Վարդանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Էդմոն Մարուքյանը, Հովհաննես Իգիթյանը, Տաթեւիկ Հայրապետյանը եւ Սոս Ավետիսյանը:

Նշենք, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության հիմնական կազմում ընդգրկված են Ռուբեն Ռուբինյանը, Հովհաննես Իգիթյանը, Էդմոն Մարուքյանն ու Նիրա Զոհրաբյանը: Մնացած 4-ը փոխարինող կազմում են ընդգրկված:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում է Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկման հարցը:

Նստաշրջանի օրակարգում է նաեւ Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների հարցը: Մասնավորապես, քննարկման թեմա է դառնալու ադրբեջանական բանտերում գտնվող մեկ տասնյակ բլոգերների, քաղաքացիական ակտիվիստների հարցը, որոնք անժամկետ հացադուլ են սկսել:

Բացի այդ, հունվարի 21-ի նիստի ընթացքում  նախատեսվում է ԵԽԽՎ նախագահի եւ փոխնախագահների ընտրություն: ԵԽԽՎ օրակարգում է նաեւ ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին անվստահություն հայտնելու հարցը. նրան մեղադրում են ռուսական շահը պաշտպանելու մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը հետդարձի ճանապարհ չունի դեպի Խորհրդարանական վեհաժողով․ գերմանացի պատգամավոր
Ադրբեջանի ոչ լեգիտիմ նախագահ Ալիևին շրջապատող հանցավոր խմբավորումը...
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ