News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չեմ կարող խմբակցության անունից խոսել, բայց, իմ կարծիքով Ոստիկանությանը եւ Ազգային Անվտանգության ծառայությանը ենթակայության տեսանկյունից պետք չէ բաժանել մեկը Կառավարությանը, մյուսը խորհրդարանին:  Հունվարի 21-ին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Նա նշեց, որ իր համար անհասկանալի է այն դիրքորոշումը, որի համաձայն Ոստիկանությունը պետք է ԱԺ-ի ենթակայությանը փոխանցել, իսկ ԱԱԾ-ն թողնել վարչապետի ենթակայությանը:

«Երկու ուժային կառույցները կոչված են կանխել հանցագործությունները Հայաստանում եւ ամրապնդել հասարակական կարգը:

Չնայած այդ կառւյցները որոշակի գործառութային տարբերություններ ունեն, բայց նրանց պետք չէ տարանջատել»,-պարզաբանեց նա՝ հավելելով, որ հակառակ դեպքում նրանց միջեւ փոխշահավետ, փոխհամաձայնեցված համագործակցությունը կարող է խաթարվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ