News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայաստանի մարզպետները միայն իրենց չէ, որ հավելագումարներ են վճարել: Հունվարի 21-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքի խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ փորձելով արդարացնել մարզպետներին, որոնք իրենց եւ իրենց շրջապատին խոշոր չափի հավելագումարներ են վճարել:

Նրա խոսքով՝ մարզպետները հավելագումար են վճարել մարզպետարանների աչքի ընկած աշխատակիցներին, այլ ոչ թե բացառապես իրենց: «Նրանց օրենքը չի արգելում իրենք իրենց խրախուսել: Կոպիտ ասած՝ նրանք օրենքը չեն խախտել»,- պարզաբանեց խմբակցության ղեկավարը:

Նախօրեին հայտնի էր դարձել, որ մի շարք մարզպետներ իրենց եւ մի շարք աշխատակիցների հավելագումարներ են վճարել՝ ամսական աշխատավարձի կեսից մինչեւ ամբողջական չափով: Սա հասարակությայն շրջանում քննադատություն էր հարուցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ