News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանին հուսալի գործընկեր է համարում: Այս մասին նա ասել է երկուշաբթի՝ ընդունելով օտարերկրյա պետությունների դեսպանների, այդ թվում Հայաստանի դեսպան Արմեն Ղեւոնդյանի հավատարմագրերը, հաղորդում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը:

«Բելառուսի համար Հայաստանը եղել եւ մնում  է հուսալի գործընկեր, որի հետ մեզ կապում է բազմածրագրային համագործակցությունը, այդ թվում հիմնական միություններում՝ ԵՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում», - ասել է Լուկաշենկոն:

Նա նշել է հայ-բելառուսական հարաբերություններում առեւտրատնտեսական բաղադրիչի ընդլայնման ուղղվածությունը եւ ցանկացած նախագծերում աշխատելու պատրաստակամությունը, այդ թվում Հայաստանի տարածքում, որոնք հետաքրքիր կլինեն հայ գործընկերներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ