News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտը ընդհանրապես օրենսդրորեն որեւէ կերպ չի կարգավորվում։ Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց  «Փրո Փոուզ» կենդանապաշտպան կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը: «Եթե օրենսդրական կարգավորումները հստակ չեն, ապա առանձին լավ կլիներ ուղղակի քաղաքային կանոները ընտանի կենդանիների, կամ կենդանիների մասին օրենքներ, որոնք որեւէ էական ազդեցություն կունենան  այս ոլորտում։ 2016 թվականից դեռեւս 1996 թվականից ընդունված օրենքը 0-ից 5000 դրամ, անընդհատ խմբագրությունների է ենթարկվել եւ դարձել է 5000 դրամ, ինչն արդեն անընդունելի եւ անհասկանալի է, որովհետեւ Երեւանի քաղաքապետարանը, թե այլ ՏԻՄ, չպետք է  ինքը որոշի, թե ինչպիսին կլինի ընթացիկ տարվա համար սահմանվող տուրքը, ուստի մենք առաջարկում ենք եւ քաղաքապետարանը համամիտ է, պատրաստակամ է միջնորդել, որպեսզի ԱԺ-ն հնարավորինս արագ փոփոխությունը վերածի հին խմբագրության տեքստի՝ 0-ից 5000 դրամի տեսքի»,- ասաց նա։

Նշենք, որ այսօր՝ հունվարի 21-ին նախատեսվում է բողոքի ակցիա անցկացնել քաղաքապետարանի մոտ, որտեղ կենդանասերները կբողոքեն այս որոշման դեմ։

Հիշեցնենք, որ Երևանի  քաղաքապետարանի ավագանու դեռևս  23.12.2014 թվականի «Երևան քաղաքային համայնքում տեղական տուրքերի 2015 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 264-Ն որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետի համաձայն՝ համաքաղաքային կանոններին համապատասխան Երևանի վարչական տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար 2015 թվականի տեղական տուրքը սահմանվել էր 5000 դրամ:

Կենդանասերները մի շարք բողոքի ակցիաներ անցկացրեցին, սակայն դրանք արդյունք չտվեցին։ Օրենքն ուժի մեջ մնաց, սակայն վճարումներ այս տարիներին քաղաքացիները չեն կատարում։

Տպել
Ամենաշատ