News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

100 000 ք/մ մակերեսով թեմատիկ այգի կբացեն արաբական ամենափոքր երկրում՝ Բահրեյնում։ Ցուցանմուշների հիմք կդառնա Boeing 747 խորտակված ինքնաթիռը, որի երկարությունը 70 մետր է։ Դա ջրի տակն անցած ամենամեծ թռչող սարքն է։ Դայվինգի սիրահարների տրամադրության տակ կլինեն նաեւ արհեստական մարջանի խութեր, մարջանի եւ ծովային կենդանիների աճի համար նախատեսված հատուկ արձաններ, ինչպես նաեւ Բահրեյնի մարգարիտի հանման կետեր՝ հայտնում է Turizm-ը։

Բահրեյնի շրջակա միջավայրի հարցերով գերագույն խորհրդի նախագահի կարծիքով՝ նախագիծը կգրավի զբոսաշրջության այս տեսակի սիրահարներին, ինչպես նաեւ կօգնի հետազոտողներին տվյալներ ստանալ ծովային բնապահպանության եւ կենսաբանության մասին։ Թեմատիկ խոշորագույն ստորջրյա այգու բացումը նախատեսված է 2019թ․ գարնան վերջին։ Շուտով համացանցում կհայտնվի դրա պաշտոնական կայքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ