News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախում նախօրեին տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով զոհված երեք տղամարդիկ  Վայոց Ձորի մարզի Վերնաշեն գյուղից էին։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Վայոց Ձորի մարզի Գլաձոր խոշորացված համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյանը։

Նա նշեց, որ վարորդն ու ուղեւորները ընկերներ են, զբաղվում էին շինարարությամբ եւ Արցախ էին մեկնել շինարարական աշխատանքներ կատարելու նպատակով։

Մովսիսյանը նշեց, որ նախնական վարկածով՝ վթարի պատճառը վարորդի ինքնազգացողության վատացումն է եղել։

Նշենք, որ վթարի հետեւանքով տեղում մահացել են մեքենայի վարորդ, 50–ամյա Օկսեն Գասպարյանը, ուղեւորներ՝ 49–ամյա Էդիկ Հովհաննիսյանը եւ  47–ամյա Արթուր Հակոբյանը, իսկ 51–ամյա Արթուր Թովմասյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Շահումյանի շրջանային բուժմիավորում:

Ըստ բժշկներից ստացված տեղեկության` տուժածի վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Ավելի վաղ հայտնել ենք, որ հունվարի 20-ին ժամը 22:07-ին Արցախի Շահումյանի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Քարվաճառ քաղաքից Ծառ համայնք տանող ճանապարհի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար:

Տեղ հասնելուն պես պարզվել է, որ «Նիվա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորով հոսող գետը։ Վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորներից երկուսը մահացել են, իսկ երրորդ ուղեւորը հոսպիտալացվել է։

Արցախի Շահումյանի շրջանում «Նիվան» գլորվել է ձորով հոսող գետը. Կա երեք զոհ եւ մեկ վիրավոր (ֆոտո)

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք. Գրանցվել է 11 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության…
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից.  Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Երիտասարդի խոսքով՝ հայտնաբերվածը կրիստալ է, որը ձեռք է բերել անձնական օգտագործման համար…
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն...
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Ավելի վաղ Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել էր Ոսկեպար գյուղ և մեկուկես ամիս էր ինչ ապրում էր այնտեղ…
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության…
Ամենաշատ