News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ընտրացուցակներում հայտնվել են անսպասելի ընտրողներ։ Շատերն առաջին անգամ են գրանցվել, ընդ որում նրանց տարիքն անցնում է 100-ից, իսկ մեկն ընդհանրապես 165 տարեկան է՝ հայտնում է BBC-ն։

Ընդդիմադիր կուսակցությունները նույնպես հայտարարել են, որ հայտնաբերել են մի բնակարանում գրանցված ավելի քան 1000 մարդու։ Այս բացահայտումները կատարվել են տեղական ինքնակառավարման ընտրությունների նախօրեին, որոնց ընթացքում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը կարող է բախվել բարդ քաղաքական խնդրի հետ։

Վերջին ամիսներին թուրքական լիրան արժեզրկվել է, երկրի տնտեսությունն անկում է ապրել։ Դա թույլ է տալիս եզրակացնել, որ իշխող կուսակցությունը առաջիկա ընտրություններում կարող է կորցնել մի քանի կարեւոր քաղաքներ, այդ թվում՝ մայրաքաղաք Անկարան։

Բացի մի բնակարանում գրանցված 1000 մարդուց, շատերը գրանցված են ավերված, դատարկ, վթարային շենքերում կամ քառահարկ շենքի 5-րդ հարկում։

Մեծ խախտումներ կան նաեւ ընտրողների թվի մեջ։ Կանկիրիի շրջանում գրանցված ընտրողների թիվը վեց ամսվա ընթացքում աճել է 95 տոկոսով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ