News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի ներկայիս իշխանությունները վստահության երկու տարվա վերջնաժամկետ ունեն: Հունվարի 22-ին Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ այս մասին ասաց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ այս ընթացքում նրանց պետք է կոնկրետ արդյունքներ ցույց տալ: Դանդաղեցման դեպքում կարելի է նոր փոփոխությունների ականտես դառնալ եւ դրանից, ըստ Սաֆարյանի, կարող են բոլորը տուժել:

«Արտաքին քաղաքականության տեսանկյունից հայ հասարակությունը հաջորդականության է սպասում, դրա համար Հայաստանը պետք է շարունակի կոմպլեմենտար քաղաքականություն վարել, որը 20 տարվա ընթացքում իրականացվել է:

«Հասկանալի է, որ իշխանության են եկել նոր մարդիկ եւ նրանք կցանկանան ինչ-որ նորություն ներդնել, սակայն պետք է հասկանալ, որ արտաքին քաղաքականությունում կտրուկ տատանումները կարող են վնաս հասցնել Հայաստանի շահերին», -նշեց նա:

Արամ Սաֆարյանն ընդգծեց, որ նոր իշխանությունները պետք է համագործակցեն փորձառու քաղաքական գործիչների, փորձագետների հետ՝ իրավիճակը գրագետ գնահատելու եւ ճիշտ որոշումներ ընդունելու համար: Հայաստանը պետք է ակտիվ լինի ԵՏՄ շրջանակներում նախաձեռնությունների ներկայացման հարցում:

Խոսելով Հայաստանում հակառուսական տրամադրությունների խնդրի մասին՝ փորձագետը նշեց, որ նման գործողությունների պատասխանը կարող է քաղաքացիների մեծամասնության կողմից հայ-ռուսական հարաբերությունների աջակցությունը լինել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ