News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը հանդիպեց ՀՀ-ում Բենինի Հանրապետության (ԲՀ) արտակարգ եւ լիազոր դեսպան Նուկպո Կլեման Կիկիի (Noukpo Clément Kiki) հետ (նստավայրը՝ Մոսկվա):

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում դեսպան Կիկին իր հավատարմագրերի պատճենները հանձնեց փոխնախարար Հովհաննիսյանին։ Տեղի ունեցած զրույցի ընթացքում պարոն Հովհաննիսյանը շնորհավորեց դեսպան Կիկիին հավատարմագրերի պատճենների հանձնման կապակցությամբ եւ մաղթեց արդյունավետ աշխատանք։   Բենինի դեսպանը, շնորհակալություն հայտնելով փոխնախարարին հանդիպման համար, նշեց, որ իր գործունեության ընթացքում փորձելու է հնարավորինս ակտիվացնել ՀՀ-ԲՀ հարաբերությունները։

Զրուցակիցներն անդրադարձան երկու երկրների միջեւ քաղաքական, առեւտրատնտեսական, գիտակրթական կապերը զարգացնելու առկա հնարավորություններին եւ հեռանկարներին, ինչպես նաեւ միջազգային կազմակերպություններում տարվող աշխատանքներում ՀՀ-ի եւ ԲՀ-ի համագործակցության առավել ակտիվացման անհրաժեշտությանը: Անդրադարձ կատարվեց նաեւ ԼՂՀ հիմնախնդրին եւ աֆրիկյան տարածաշրջանում ներկա աշխարհաքաղաքական իրադրությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ