News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2016 թվականին Վաչիանում սպանված 37-ամյա Օֆելյայի հայրը` Խաչատուր Ալեքյանը, դիմել է Jnews.ge- ի խմբագրությանը, որ արդեն երրորդ տարին է ոչ մի կերպ չի կարողանում տեղեկություն ստանալ իր դստեր եւ երեք թոռների սպանության գործի ընթացքի մասին:

Ըստ նրա, Ալեքյանների ընտանիքը պաշտոնապես դիմել է Գլխավոր դատախազությանը, քանի որ Ախալցիխեում ընթացող քննությունը որեւէ տեղեկություն չի տրամադրում գործի ընթացքի մասին:

2018 թ. հուլիս-օգոստոսին Ալեքյանների ընտանիքը փաստաթղթեր է ստացել Գլխավոր դատախազության, Ախալցիխեի շրջանային դատախազության եւ Վրաստանի ներքին գործերի նախարարության միջեւ նամակագրության վերաբերյալ: Գլխավոր դատախազությունը կոչ է անում շրջանային դատախազությանը քննարկել Ալեքյանների ընտանիքի դիմումը եւ տալ մանրամասն պատասխան: Ինչին դրանից 2 օր անց, շրջանային դատախազությունը դիմել է Վրաստանի ներքին գործերի նախարարությանը, կոչ անելով օբյեկտիվ հետաքննություն իրականացնել, որպեսզի Քաչոտյանների ընտանիքի սպանության մեջ մեղավորները հայտնաբերվեն եւ ձերբակալվեն:

Այդ նամակագրությունից հետո կես տարվա մեջ մահացածների ընտանիքն այլ մանրամասներ չի ստացել: Սպանվածների ընտանիքը եւ հարազատները դեռեւս հավատում են, որ հետաքննությունը չի գտել բոլոր մեղավորներին:

Հիշեցնենք, որ 2016 թ. hուլիսի 10-ի գիշերը Քաչոտյանների տանը սպանել էին մորը եւ երեք երեխաներին՝ 37-ամյա Օֆելյային, 16-ամյա Արմինեին, 18-ամյա Ասյային եւ 5-ամյա Սերգեյին: Սպանության երկրորդ օրը ձերբակալվել էր սպանվածների համագյուղացին՝ Նոդար Ակոպովը: Հետաքննությունը տարվում էր կանխամտածված սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում փաստով (Վրաստանի Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետով): Նրան մեղադրանք էր առաջադրվել: Իրավապահ մարմինների տվյալներով, նա ինքնասպան է եղել 2016 թ. օգոստոսի 27-ին, կախվելով Գլդանիի №8 բանտում:

Վաչիանիում հայ ընտանիքի սպանության գործով մեղադրյալի ինքնասպանությունից հետո քրգործը կարող է կարճվել

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից.  Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Երիտասարդի խոսքով՝ հայտնաբերվածը կրիստալ է, որը ձեռք է բերել անձնական օգտագործման համար…
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն...
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Ավելի վաղ Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել էր Ոսկեպար գյուղ և մեկուկես ամիս էր ինչ ապրում էր այնտեղ…
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության…
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում. Ժամը 10։55-ի...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ