News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շվեյցարիայի Դավոս քաղաքում հունվարի 22-ին անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում բացվել է ամենամյա Համաշխարհային տնտեսական համաժողովը:

Չորս օրվա ընթացքում քաղաքականության, տնտեսության եւ հասարակության ավելի քան չորս հազար բարձրաստիճան ներկայացուցիչներ կքննարկեն այնպիսի միջազգային խնդիրների հնարավոր լուծումները, ինչպիսիք են առեւտրային պատերազմները, կիբեր հարձակումները եւ կլիմայի փոփոխությունը, հաղորդում է DW-ն: 

Այս տարի համաժողովն անցկացվում է  «Գլոբալացում 4.0. համաշխարհային ճարտարապետության որոնումները՝ չորրորդ արդյունաբերական հեղափոխության դարում» նշանաբանով:

Greenpeace բնապահպանական կազմակերպության ղեկավար Ջենիֆեր Մորգանը կարծիք է հայտնել, որ շեշտադրությունը սխալ է ընտրվել, հարկավոր էր ավելի մեծ ուշադրություն դարձնել կլիմայի խնդիրներին:

Դավոսում ներկայիս համաժողովն անցկացվում է առանց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ինչպես նաեւ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ