News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի եւ Իսրայելի պաշտպանության նախարարությունները հայտարարել են Իսրայելի ավիաբազաների վրա տեղակայված բալիստիկ հրթիռորսիչների հաջող փորձարկման մասին, հաղորդում է AFP-ն:

Arrow 3 հրթիռորսիչների համակարգը,  որը մթնոլորտում հրթիռները խփելու համար է նախատեսված, երկու տարի առաջ տեղակայվել էր Իսրայելի բոլոր ռազմաբազաներում։  

Իսրայելի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ ռադիոտեղորոշիչ համակարգերը հայտնաբերել են թիրախ` երկրի կենտրոնական հատվածից գործարկված հրթիռ․ «Ճիշտ ժամանակին Arrow 3 հրթիռորսիչը արձակվեց դեպի թիրախը եւ հաջողությամբ ավարտեց իր առաքելությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Arrow իսրայելական համակարգը, որը մասամբ ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների կողմից, մշակվել եւ արտադրվել է իսրայելական աէրոկոսմիկական ընկերության կողմից՝ Boeing- ի հետ համագործակցությամբ:

«Այս փորձարկման հաջողությունը կարեւոր հանգրվան է Իսրայել պետության գործառնական հնարավորությունների եւ տարածաշրջանի ներկա եւ ապագա սպառնալիքներից պաշտպանվելու ունակության համար»,-երեքշաբթի հայտարարել է պաշտպանության նախարարությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ