News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հիմքեր է ստեղծում իսրայելցիների եւ պաղեստինցիների միջեւ բանակցությունների համար՝ տարածաշրջանում իր գործընկերներին ծանոթացնելով ծրագրի տարրերին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։

Տեսակապի միջոցով դիմելով Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի պատվիրակներին՝ Պոմպեոն ասել է, թե վարչակազմը իսրայելցիներին եւ պաղեստինցիներին միավորելու հնարավորություն ունի՝ չնայած Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո Վաշինգթոնի եւ Ռամալայի միջեւ հակամարտությանը։

Նա ասել է, որ խաղաղ բանակցությունները «կվարի» ոչ թե ԱՄՆ-ը, այլ հենց իսրայելցիներն ու պաղեստինցիները։ Սակայն նաեւ նշել է, որ միայն այն բանից հետո, երբ Իսրայելում կկայանան ընտրություններ, գործընթացը կարող է ղեկավարել ԱՄՆ-ը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ