News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ՆԱՏՕ-ին աջակցող օրենք է ընդունել, որը երկրի նախագահ Դոնալդ Թրամփին կխանգարի դաշինքից դուրս գալ այն դեպքում, եթե նա որոշի նման քայլ կատարել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Օրինագծին կողմ է քվեարկել 357 կոնգրեսական, դեմ՝ 22:

Կոնգրեսը չի կարող Թրամփին պաշտոնապես արգելել դաշինքից դուրս գալ, սակայն կարող է արգելափակել այդ նպատակի ֆինանսավորումը: Ժամանակին Կոնգրեսում նման մարտավարություն է օգտագործվել՝ Բարաք Օբամային խանգարելու համար փակել Գուանտանամոյի ռազմական բանտը:

Ըստ որում՝ Ներկայացուցիչների պալատի օրինագիծը ՆԱՏՕ-ի անդամներին կոչ է անում խոստացած ՀՆԱ 2 տոկսը ծախսել պաշտպանության համար, ինչի մասին ասել է Թրամփը: Օրինագիծը նաեւ հավանություն է տալիս Ռուսաստանի դեմ, այսպես կոչված, Եվրոպական զսպման նախաձեռնության հետագա ֆինանսավորմանը:

Թրամփը կարող է օրինագծի վրա վետո կիրառել, որը այնուհետեւ Կոնգրեսը կարող է ընդունել, եթե բավարար թվով ձայներ հավաքի եւ ուղարկել նախագհի ստորագրմանը:

Թրամփն անցյալում քննադատել է ՆԱՏՕ-ին եւ ասել, որ այն «իրեն սպառել» է, ինչպես նաեւ դաշնակիցներից պահանջել է վճարել ՆԱՏՕ-ի պաշտպանական ծախսերի «ազնիվ բաժնեմաս», որի երեք քառորդը բաժին է ընկնում ԱՄՆ-ին: Ընդ որում՝ Թրամփը հրապարակայնորեն չի հայտարարել  դաշինքից դուրս գալու մտադրության մասին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հայտնել է, որ Էրդողանի այցը Միացյալ Նահանգներ կարող է պլանավորվել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի համար
Դիվանագետը նաեւ նշել է, որ Անկարան կարեւոր աշխատանք է կատարել բազմաթիվ տարածաշրջանային ճգնաժամերի լուծման գործում...
Սթոլտենբերգը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն չի նախատեսում զորքեր ուղարկել Ուկրաինա
ՆԱՏՕ-ն չի ծրագրում զորքեր ուղարկել Ուկրաինա...
ՆԱՏՕ գագաթաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ին Վաշինգտոնում
ԱՄՆ-ը կընդունի ՆԱՏՕ գագաթաժողովը...
ՆԱՏՕ-ն պատրաստվում է հռչակագրում ներառել Ուկրաինա զորքեր ուղարկելուց հրաժարվելու կետ. Corriere della Sera
ՆԱՏՕ-ն կհրաժարվի զորքեր ուղարկել...
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ