News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Չինաստանը չի պատրաստվում կտրուկ կրճատել ԱՄՆ–ի պարտքային գործիքների շուկայում ներդրումները։ Այս մասին հայտարարել է Չինաստանի Արժեքավոր թղթերի վերհսկման կոմիտեի ղեկավարի տեղակալ Ֆան Սինխայը, հայտնում է  «ՌԻԱ Նովոստին»։

«Չինաստանը խնայողությունների նորմայի բավականին բարձր աստիճան ունի, ընդ որում Չինաստանը նաեւ մշտապես ներդրումներ է կատարում օտարերկրյա շուկաներում, սակայն ամերիկյան պարտքը շարունակում է կատարյալ ընտրություն մնալ։

«Լինելով ամերիկյան պարտքի խոշորագույն ներդրող, ես չեմ կարծում, որ Չինաստանը կարող է կտրուկ կրճատել ԱՄՆ պետական պարտքում ներդրումները», -Դավոսում համաժողովի ժամանակ ասել է Ֆան Սինխայը, որի խոսքը մեջբերում են չինական լրատվամիջոցները։

Ըստ պաշտոնյայի՝ ներկայիս տարաձայնությունները չեն անդրադառնա ամերիկյան պետական պարտքը գնելու՝ Չինաստանի կառավարության հետաքրքրության վրա։

ԱՄՆ Ֆինանսների նախարարության տվյալներով՝ Չինաստանը չնայած ԱՄՆ–ի հետ լարված հարաբերություններին, շարունակում է ամերիկյան պարտքում ներդրումների առաջատարը լինել։

Սեպտեմբերի դրությամբ՝ Չինաստանի պարտատոմսերի գումարը 1.171 տրիլիոն դոլար էր կազմում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ