News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրոպական միություն/Եվրոպայի Խորհուրդ «Գործընկերություն հանուն Լավ Կառավարման» ծրագրի շրջանակներում Արեւելյան գործընկերության երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա եւ Բելառուս) իրականացվել է «Մասնագիտացված հակակոռուպցիոն մարմինների անկախության եւ գործառնական արդյունավետության» գնահատում:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի հակակոռուպցիոն մարմիններից գնահատման են ենթարկվել Կոռուպցիայի պայքարի դեմ խորհուրդը, Հատուկ քննչական ծառայությունը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը եւ Գլխավոր դատախազությունը՝ 2017-2018թթ. ժամանակահատվածի համար: Հակակոռուպցիոն մարմինների անկախությունը գնահատվել է Գիլարդի անկախության ցուցիչի հիման վրա, իսկ գործառնական արդյունավետությունը՝ ըստ մակարդակների (անարդյունավետ, սահմանափակ արդյունավետություն, միջին արդյունավետություն, առավելապես արդյունավետ, բարձր արդյունավետություն):

Ըստ անկախության ցուցիչի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն առավելագույն 1 միավորից ստացել է 0.87 միավոր եւ վերջինիս գործառնական արդյունավետությունը գնահատվել է բարձր:

Այս բարձր ցուցանիշը համադրվում է Ուկրաինայի Հակակոռուպցիոն ազգային բյուրոյի ցուցանիշի հետ:

Տպել
Ամենաշատ