News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հույն քննիչները Պիրեա նավահանգստի նավերից մեկում 5 մլն Կապտագոն հաբերով կապարե բեռնարկղ են հայտնաբերել, որոնք գրգռիչ ազդեցություն ունեն։ Գաղտնի բեռն ուղեւորվում էր Մերձավոր Արեւելք՝ ԻՊ–ի ահաբեկիչների հասցեով, ենթադրում են իրավապահները, գրում է   RG–ն ։

Kathimerini թերթի տվյալներով՝ հատուկ ծառայությունների գործողությունն իրականացվել է հունվարի սզբին, սակայն դրա մասին հայտնի է  դարձել միայն հիմա։ Հաբերը թաքցրել էին կապարե շերտի մեջ, որոնցից յուրաքանչյուրը 10 հազար հաբ էր պարունակում։

Հետաքննության անցկացման եւ թմրամիջոցների բռնագրավման ընթացքում աջակցություն են ցույց տվել թուրք եւ խորվաթ գործընկերները, ասել է հունական ոստիկանության ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ թեժ կետեր թմրամիջոցների առաքման համար Հունաստանի նավահանգիստներն են օգտագործվում։ Դեկտեմբերի սկզբին Կապտագոնի 25 մլն հաբերի ռեկորդային խմբաքանակ էր բռնագրավվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Ամենաշատ