News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանում երիտասարդ ժողովրդավարության համար հաջորդ մարտահրավերը տնտեսական հզորության ամրապնդումն է: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովում:

«Մենք ժողովրդավարության մեջ վիթխարի հաջողություն ունենք, բայց կան նաեւ մեծ մարտահրավերներ, իսկ հատկապես՝ մեր ժողովրդավարությունը տնտեսապես ավելի հզոր դարձնելը: Մենք պատրաստվում ենք մեր տնտեսական կառուցվածքում նոր հատված ստեղծել: Մենք պատրաստվում ենք նոր կարգ ստեղծել՝ միկրոբիզնես, որը հարկերից կազատվի՝ այն հույսով, որ կոգեշնչենք մեր քաղաքացիներին»,- հայտարարել է Փաշինյանը՝ «Ժողովրդավարության ապագայի ձեւավորումը» բանավեճի ժամանակ ելույթ ունենալիս:

Փաշինյանը նշել է, թե նպատակն է բացատրել, որ ոչ միայն կառավարությունն է պատասխանատու աղքատության հաղթահարման համար, այլ մարդիկ էլ պետք է գործեն:

Հայաստանի վարչապետը շեշտել է, որ կառավարության գլխավոր խնդիրն է «ժողովրդավարության տնտեսապես ամրապնդումը» եւ նոր արտասահմանյան ներդրումների ներգրավումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ