News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գևորգյանին:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ընդգծելով քաղաքապետարանի ենթակայության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքի կարևորությունը՝ քաղաքապետ Մարությանն արդար ու թափանցիկ գործելաոճ է պահանջել:

«Բազմիցս այս ՓԲԸ-ի մասին լսել եմ բացասական լուրեր: Դա նշանակում է, որ ներսում եղել են գործառույթներ, գործողություններ, որոնք ընդհանրապես չեն համապատասխանում մեր նոր Հայաստանի պահանջներին: Նկատի ունեմ, որ բոլոր պրոցեսները պետք է լինեն թափանցիկ, ընկերությունը պետք է հաշվետու լինի մեր քաղաքացիներին և բոլոր գործընթացներին պետք է քաղաքացիները տիրապետեն՝ ինչ է կատարվում, ոնց է կատարվում, ինչ գումարների մասին է խոսքը: Բացի դրանից, շատ լավ գիտեմ, որ կային ինչ-որ կից ՍՊԸ-ներ, որոնք սպասարկում էին այս ՓԲԸ-ն: Այսինքն այն գործը, որը պետք է ընկերությունն աներ, ուղարկում էին ինչ-որ ՍՊԸ-ների մոտ, որոնք, ի դեպ, ներսի մարդկանց բացած ընկերություններն էին և այդ ընկերությունները գումարներ էին աշխատում քաղաքացիների հաշվին: Էս պրակտիկան այսուհետ վերանում է»,- նշել է քաղաքապետը:

Երևանի քաղաքապետարանի «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ն իրականացնում է գեոդեզիայի (տարածքների չափագրում), գլխավոր հատակագծերի, ինչպես նաև ինքնակամ շինությունների մասնագիտական եզրակացությունների տրամադրման ու մի շարք այլ գործառույթներ:

«Սահմանված ժամկետներում՝ որակյալ աշխատանք: Բնակչությունը պետք է գոհ մնա ընկերության աշխատանքից ու սպասարկումից». Երևանի քաղաքապետը ներկայացրել է այն հիմնական պահանջները, որոնց շրջանակում էլ այսուհետ իր գործունեությունը կշարունակի ծավալել ընկերությունը:

«Ես ուղղակի թույլ չեմ տա, որ քաղաքապետարանի հետ կապված ինչ-որ մի ՓԲԸ-ի մասին խոսակցություն լինի, որ այդտեղ կոռուպցիա կա: Մենք ուշի-ուշով հետևելու ենք ընկերության գործունեությանը և, եթե մեկ ահազանգ եղավ, որ ինչ-որ մի պրոցես կա, վստահեցնում եմ ձեզ, մինչև վերջ ես գնալու եմ՝ պարզելու համար՝ ինչ է եղել, ով է եղել և ինչպես է եղել: Առանց հապաղելու, վստահեցնում եմ նաև, որ քրեական գործեր են հարուցվելու, իսկ ես միշտ ասել եմ, որ չեմ ուզում, որ նման դեպքեր ունենանք»,- ընդգծել է Հայկ Մարությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը 7 օրով ԱՄՆ է գործուղում Գեւորգ Պապոյանին. Նա մրցունակության փոխանակման ծրագրի է մասնակցելու
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի...
Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական...
Դոլարի փոխարժեքը նվազել է. էժանացել է նաեւ եվրոն
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 7-ին, կազմել է...
«ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» լցակայանում հայտնաբերվել են խախտումներ. 10 լիտրի փոխարեն տրվել է 9,35 լիտր բենզին. Տեսչական մարմին
Արձանագրված իրավախախտման համար տնտեսվարող սուբյեկտը ենթարկվել է վարչական պատասխանատվության...
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ապրիլի 1-ից 30-ն ընկած...
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Ամենաշատ